Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Ինչի՞ վրա եք այդքան վստահ

Ինչի՞ վրա եք այդքան վստահ
30.10.2015 | 01:21

Թվում է, սահմանադրական հանրաքվեից առաջ քաղաքական բոլորը ուժերը պետք է «մխրճված» լինեին քարոզարշավային աշխատանքների մեջ, սակայն իրականությունն այլ է: Ե՛վ իշխանությունում, և՛ ընդդիմությունում կա մարդկանց մի ստվար հատված, որն ապագա իշխանությունում լինելու մարտավարություն է թաքուն մշակում: Այս առումով հետաքրքրական պատկեր է ստեղծվել ընդդիմադիր դաշտում: Մեր տեղեկություններով՝ և՛ խորհրդարանական, և՛ արտախորհրդարանական որոշ գործիչներ իշխանության ներկայացուցիչների հետ բանակցություններ են վարում ապագա խորհրդարանում իրենց տեղն ունենալու համար: Նրանցից ոմանք բավականին ոգևորված են բանակցությունների արդյունքներով և վստահ են, որ իրենց տրված խոստումներն իրականանալու են:
Սակայն վերջիններս դեռ շատ ջանք պետք է թափեն՝ հիշելով իշխանականների գլխով անցած պատմությունները։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հարկ եղած դեպքում նույն իշխանությունը շատ անգամ զոհում է սեփական կուսակցին, էլ ուր մնաց ընդդիմության ներկայացուցչին տված խոստումը պահի:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 769

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ